CAPO 3
Em CԿարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
G DՔշում է իր միականի հեծանիվը,
Em CՒնչ ես ինձ հետ անում,
G DԱշուն, սրիկա աշուն:
Em CԵս ծնվեցի՝ որպես տերև դեղնած
G DԱշնան վերջին օրերն ապրող մի կորացած ծառի
Em C GԻր հուշերի հաշվին շնչող ուշակորույս ծառի
DԾառի բեռան տակ անհույս կքած
Em CՏերևների մեջ հին և հնությամբ շնչող
G DՀին ու հանգած կրքերն են՝ հոգնած քենով
Em C GԹունավորում ներկան՝ ներարկելով անցյալը
DՆերկելով ներկան անիրական վերքով
Em CՈւ սանրվածքներն այս խորթ ու շարժումներն օտար,
G DՈւ հայացքները դատարկ, ոչինչ չասող
Em C GՈւ գլուխներն այդ՝ հայացքներից դատարկ
DՈղնաշարները կոր ու փայտ լսող
Em CՈւ կառույցներն այս գորշ, անշունչ, անկիրք
G DՈւ առևտուրն այս բիրտ ու անհեթեթ
Em C GՄիթե՞ չի մնացել մի գիրկ, մի գիրկ կարգին
DՈւր կարելի լիներ նետվել
C G D EmՈրտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
C G D EmԻմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
C G D EmԵթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
C DՊոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից
Em CԱյս կրակները սուտ, ուր ջերմությունը՝ չիք
G DՈւ փորերից ելնող հրճվանքն անասնական
Em CԱյս խնդությունը կեղծ ու սալյուտները սին
G DՄիթե՞ արդեն ոչինչ, արդեն ոչինչ չկա
Em CԼոկ աղջիկներն մոմե, և տղաներն այս՝ բութ
G DՊիտի ծնեն երթեր՝ մեղկ հորթերի հլու
Em C GՊիտի կոկորդ կրծեն մի ոսկորի սիրույն
DՀարմար տեղի համար խեղդեն պիտ իրարու
C G D EmՈրտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
C G D EmԻմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
C G D EmԵթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
C DՊոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից
Em CՈւ՞ր, ու՞ր է գլորվում այս անհեծանվոր անիվը՝
G DՄի մայր ու բյուրավոր անհայր որբեր,
Em CԱյս հողը՝ երգված, ներկված արյամբ,
G DԽռոված հողն այս՝ մարմինների մարմին:
Em CՍպասում է՝ երբ պիտի քոչի վերջին
G DԽեղված, տարաբախտ խառնածինը։
Em CԳիտեմ՝ պետք է լինել ուրախ, պիտի երգեր երգել,
G DՊետք է հրճվել ու գովերգել ներկան,
Em CՈր կենդանի ենք դեռ՝ այս եզերքում խղճուկ,
G DՈր ուտելու՝ հաց ու խմելու՝ ջուր դեռ կա։
Em CԿարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
G DՔշում է իր միականի հեծանիվը,
Em CԻ՞նչ ես ինձ հետ անում,
G DԱշուն, սրիկա աշուն…
Відео
Додати відео