C#m F#m A BԱնշշունջ մի աղոթք է կառչել մեր դժգույն
C#mշուրթերին,
C#m F#m A B C#mԱ՜խ, որքան ենք սիրում մենք պարտվել մեր ստեղծած ստերին,
B E A B C#mՊարտությամբ ոչինչ չի ավարտվում, եթե ողջ է ոգին,
B E AԱպտակից արթնություն է ծնվում․
B C#mԴեռ կորած չէ ոչինչ․․․
F#m A C#mԴեռ կորած չէ ոչինչ․․․
Կյանքդ միշտ անեծքի է նման, երբ դժգոհ ես անվերջ,
Պատճառներն ու մեղքերն անիմաստ չունեն սկիզբ, չունեն վերջ,
Հարցերիդ պատասխանն է ընկած հայելուդ դեմ անջինջ,
Ավարտի մեջ նոր սկիզբ կա թաղված․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Հարվածներն են հաճախ սաստկանում, երբ ընկել ես արդեն,
Ուսերիդ բեռն է միշտ ծանրանում, երբ ծնկել ես անզեն,
Բայց հիշիր, որ հրաշքն է ծնվում, երբ հնարն է չնչին,
Հաղթանակդ հավատն է սնում․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դու չունես աղոթքի ժամանակ, երբ տաճարն է փլվում,
Երբ սկսվել է մի պիղծ խրախճանք քո հույսի մատուռում,
Բայց խավարը հաստատ կցրվի ճրագով մի վերջին,
Աղոթքի պես դարձյալ կհնչի՝
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Դեռ կորած չէ ոչինչ․․․
Видео
Добавить видео