Artur Meschyan - Tarorinak mard ararac

Автор подбора
chordsme.com
Отключить рекламу
Am AmՏարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
G AmՄոմի լույսով՝ խավարի մեջ համատարած
Dm AmԿհալածես դու տեսիլքներ արևավառ,
G AmԿխարխափես և խավարին չես հավատա
 
 
Am GԱրցունքներիդ միգամածին խորին տմույն
Am GԳիտես նայել արշալույսի ճաճանչներին.
Dm AmՍգի քողի տակ հուսալից դու սիրահար՝
G AmԿտառապես և վշտերիդ չես հավատա
 
 
Am GՎզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Am GԴու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Dm AmԵվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
G AmԴու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա
 
 
Am GՓուշ ու տատասկ քեզ կʼարյունեն ճամբիդ վրա,
Am GԲայց խոցոտված քո մատներով արյունլվա
Dm AmԴու կ’որոնես ծաղիկների հոգին պայծառ,
G AmՑավից կ’ոռնաս և ցավերիդ չես հավատա։
 
 
Am GՏարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Am GՔո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
Dm AmԿʼըզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
G AmԿանգնես անշունչ, սակայն մահվան չես հավատա…
 
 
Am GՏարօրինակ, տարօրինա՜կ մարդ արարած,
Am GՄոմի լույսով՝ խավարի մեջ համատարած
Dm AmԿհալածես դու տեսիլքներ արևավառ,
G AmԿխարխափես և խավարին չես հավատա
Сообщить об ошибке
Видео
 Добавить видео
0 комментариев