Lav eli - Ashun

Remove Ads
CAPO 3
 
Gm GԿարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
C CՔշում է իր միականի հեծանիվը,
Gm GՒնչ ես ինձ հետ անում,
C CԱշուն, սրիկա աշուն:
 
Gm GԵս ծնվեցի՝ որպես տերև դեղնած
C CԱշնան վերջին օրերն ապրող մի կորացած ծառի
Gm G CԻր հուշերի հաշվին շնչող ուշակորույս ծառի
CԾառի բեռան տակ անհույս կքած
 
Gm GՏերևների մեջ հին և հնությամբ շնչող
C CՀին ու հանգած կրքերն են՝ հոգնած քենով
Gm G CԹունավորում ներկան՝ ներարկելով անցյալը
CՆերկելով ներկան անիրական վերքով
 
Gm GՈւ սանրվածքներն այս խորթ ու շարժումներն օտար,
C CՈւ հայացքները դատարկ, ոչինչ չասող
Gm G CՈւ գլուխներն այդ՝ հայացքներից դատարկ
CՈղնաշարները կոր ու փայտ լսող
 
Gm GՈւ կառույցներն այս գորշ, անշունչ, անկիրք
C CՈւ առևտուրն այս բիրտ ու անհեթեթ
Gm G CՄիթե՞ չի մնացել մի գիրկ, մի գիրկ կարգին
CՈւր կարելի լիներ նետվել
 
G C C GmՈրտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
G C C GmԻմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
G C C GmԵթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
G CՊոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից
 
Gm GԱյս կրակները սուտ, ուր ջերմությունը՝ չիք
C CՈւ փորերից ելնող հրճվանքն անասնական
Gm GԱյս խնդությունը կեղծ ու սալյուտները սին
C CՄիթե՞ արդեն ոչինչ, արդեն ոչինչ չկա
 
Gm GԼոկ աղջիկներն մոմե, և տղաներն այս՝ բութ
C CՊիտի ծնեն երթեր՝ մեղկ հորթերի հլու
Gm G CՊիտի կոկորդ կրծեն մի ոսկորի սիրույն
CՀարմար տեղի համար խեղդեն պիտ իրարու
 
G C C GmՈրտե՞ղ, որտե՞ղ կորար իմ պատանի լուսե
G C C GmԻմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորաք
G C C GmԵթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
G CՊոկեք ինձ այդ Աշնան անգութ գրկից
 
Gm GՈւ՞ր, ու՞ր է գլորվում այս անհեծանվոր անիվը՝
C CՄի մայր ու բյուրավոր անհայր որբեր,
Gm GԱյս հողը՝ երգված, ներկված արյամբ,
C CԽռոված հողն այս՝ մարմինների մարմին:
 
Gm GՍպասում է՝ երբ պիտի քոչի վերջին
C CԽեղված, տարաբախտ խառնածինը։
Gm GԳիտեմ՝ պետք է լինել ուրախ, պիտի երգեր երգել,
C CՊետք է հրճվել ու գովերգել ներկան,
Gm GՈր կենդանի ենք դեռ՝ այս եզերքում խղճուկ,
C CՈր ուտելու՝ հաց ու խմելու՝ ջուր դեռ կա։
 
Gm GԿարմրաշեկ այդ ծաղրածուն՝ աշունը,
C CՔշում է իր միականի հեծանիվը,
Gm GԻ՞նչ ես ինձ հետ անում,
C CԱշուն, սրիկա աշուն…
Suggest a correction
Video
 Add a video
4 comments