Ruben Hakhverdyan - Mer siro ashuny

Werbung entfernen
EmԴու կարծում ես այդ անձրևն է
E AmԱրտասվում պատուհանիդ,
DԱյդ ափսոսանքի խոսքերն են
G B7Գլորվում հատիկ–հատիկ։
 
EmԳլորվում են ու հոսում են,
E AmԱպակուց թափվում են ցած,
EmԱյս խոսքերը, որ լսվում են
C B7Իմ երգի մեջ ուշացած։
 
EmՈւ՞մ է պետք խոստովանանքդ,
E AmԱփսոսանքդ ուշացած,
DՍերը քո մի հանելուկ էր
G B7Ու գաղտնիք էր չբացված։
 
EmԴա գուցե աշնան կատակն էր,
E AmՏերևներն էին դեղնած,
EmԾառուղում լուռ արտասվում էր
C B7Մի աղջիկ՝ մենակ կանգնած։
 
Em Am D GՄեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
C E AmԵվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
D G B7Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Em B7 EmՈւ պատուհանիդ լուռ կարտասվի։
 
Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։
 
Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։
 
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։
 
Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։
 
Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։
 
Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի…
Ու պատուհանիդ լուռ կարտասվի
Fehler melden
Video
 Video hinzufügen
0 Kommentar